Նախ արձանագրենք, որ Բորիկը կրկին փրփուրներից է կախվում՝ չիմանալով՝ է՛լ ինչպես կարելի է Մինասյանի դեմ իրեն իջեցված պատվերը պատվով կատարել (Արմեն Սարգսյանի հայտարարությունը «հալած յուղի» տեղ ներկայացնելը դրա ապացույցն է): Բորիկն ու տերերը մանիպուլացնում են հասարակութանը՝ ակնարկելով, թե իբր նոյեբերի 9-ի փաստաթուղթը կազմել են ոչ թե օտարներն ու թշնամիները, այլ՝ Միքայել Մինասյանը: Այսինքն՝ շուլերություն են անում ու Նիկոլի արածը գցում Մինասյանի գրպանը՝ հենց նրան այս ամենի մեղավոր ու պատասխանատու կարգելով, որ պարզ անբարոյականություն է:
Մինչդեռ իրականությունն այն է, որ Մինասյանը լայն կապեր ունի ամբողջ աշխարհում, այդ թվում՝ կոնկրետ ՌԴ-ի դիվանագիտական ամեաազդեցիկ շրջանակներում, ուստի բնական է, որ կարող էր տեղյակ լինել, թե ինչ փաստաթուղթ է Մոսկվան պատրաստում: Այսինքն՝ հենվելով սեփական աղբյուրների վրա՝ նա փաստաթուղթ է հրապարակել՝ պրոցեսը հանրության համար թափանցիկ դարձնելու, ինչը, բնականաբար, չի կարող հիմք դառնալ՝ դավադրապաշտական տեսություններ հորինելու, եթե այդ հորինողները բորիկ չեն կամ էլ՝ խելապակաս տխմարներ: Ի՞նչ կա այստեղ տարօրինակ, հասկանալի չէ:
Բորիկը դավադրապաշտական թեզեր է հորինում ու հանրության ականջը լցնում՝ չունենալով ձեռքի տակ ապացուցողական բազա, բայց ունենալով խոսափող: Բորիկն ու նրա որոշ հյուրեր հստակ պատվեր են կատարում՝ չիմանալով Մինասյանի հեղինակությանն է՛լ ինչպես վնաս հասցնել: Ընդ որում՝ դա անում են այնքան փնթի կերպով, որ ակամա բացահայտում են սեփական տերերի ով լինելը՝ պատվիրատուներ, որոնց նման ստոր վարքագիծը պատիվ չի բերում:
Արանքում Բորիկն է շահում. փող է աշխատում՝ կթելով Նիկոլի թելը թելողների ծիծը…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3384
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել