Ով պարապ ա մնում, մի քանի ամիսը մեկ էս նկարը դնում ու գրում ա, որ պղծել, քանդել, ավերել են Ստեփանակերտի Եղբայրականը։ Էտ գրողներն ինչ որ հիմնադրամներ են բացել, ինչ որ մոնիթորինգ են անում, բայց փաստերի համադրման հետ ակնհայտ խնդիր կա։
Լավ, չի կարելի էտքան սադիստ լինել էլի, որ լուրն առանց ճշտելու, առանց փաստերը համադրելու վերցնել ու սենց բաներ գրել։ Վերջին անգամ մայիսի սկզբին էին գրել, թե բա՝ պղծել են։ Հիմա նույն նկարով, էլի նույն տեքստն են տարածում։ Չեմ հասկանում, էտքան շա՞տ եք ուզում, որ էս շիրիմները պղծվեն։ Թասիբի՞ եք քցում դրանց։ Հայկական լրատվականներն էլ ափալ-թափալ տարածել են...
Երկրորդ անգամ եմ գրում էս մասին.
ՍՐԱՆՔ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-20-ԻՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՏՂԵՐՔԻ ՀԱՄԱՐ ՓՈՐՎԱԾ ՓՈՍԵՐՆ ԵՆ, ՈՐՈՆՑԻՑ ՇԱՏԵՐՈՒՄ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՀԱՍՑՐԵՑԻՆ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ, ԿԱՄ ԱՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՔԱՆԴԵՑԻՆ-ՀԱՆԵՑԻՆ, ՈՐ ԲԵՐԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ։ ՍՐԱՆՔ ՔԱՆԴՎԱԾ ՇԻՐԻՄՆԵՐ ՉԵՆ, ՍՐԱՆՔ ԴԱՏԱՐԿ ՓՈՍԵՐ ԵՆ։
Թարգեք ձեր հիմար հիմնադրամներում աշխատանքի իմիտացի ստեղծելու համար շահարկեք էս թեման։ Մարդկանց հարազատներ են այնտեղ հուղարկավորված, ու ամեն անգամ նման տխմար նյութեր տեսնելուց հետո կես մարդ են դառնում ձեր անգրագիտության կամ էլ դիտավորության պատճառով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել