Պետքարտուղարի թեկնածուն Սենատոր Մարկո Ռուբիոն է, Վաշինգտոնում Չինաստանի նկատմամբ կոշտ դիրքորոշման կողմնակիցներից մեկը: Կոշտ վերաբերմունքով Համասի նկատմամբ և Իսրայելին աջակցելու ջատագով: Ռուբիոն լավ կապեր ունի հայկական համայնքի և կազմակերպությունների հետ: Ժամանակին բազմիցս արտահայտվել է Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ կոշտ քաղաքականության օգտին:
Պաշտպանության քարտուղարի թեկնածուն Փիթ Հեգսեթն է, Իրանի նկատմամբ ընդգծված կոշտ վերաբերմունքի կողմնակից, Մերձավոր Արևելքում պրո-Իսրայելական քաղաքականության ջատագով:
Անվտանգության հարցերով խորհրդականի թեկնածուն Կոնգրեսական Մայք Ուոլցն է: Վաշինգտոնում Չինաստանի նկատմամբ ամենակոշտ դիրքորոշման կողմնակիցներից ևս մեկը: Բազմիցս արտահայտվել է Թուրքիայի և Իրանի նկատմամբ կոշտ քաղաքականության օգտին:
Ջոն Ռաթքլիֆը կղեկավարի ԿՀԳ-ն (CIA): Չինաստանի դեմ կոշտ քաղաքական գծի առաջամարտիկ:
Իլոն Մասկը և հայամետ Վիվեկ Ռամասուամին կղեկավարեն գործադիրի արդյունավետ աշխատանքի կազմակերպման դեպարտամենտը:
Ամենից պրոհայկական գործիչ Թուլսի Գեբարդը կղեկավարի Ազգային հետախուզությունը: Նա փաստացի ղեկավարում և համակարգում է 18 հետախուզական գործակալություն: Համատեղության կարգով նախագահի գլխավոր խորհրդականն է հետախուզության գծով:
Հայամետ Ռոբերտ Քենեդին ամենայն հավանականությամբ կղեկավարի առողջապահության դեպարտամենտը:
Հայ յամայնքի, հայկական կազմակերպությունների, լոբիստների և եկեղեցու համար բացվում են նոր հորիզոններ հայկական օրակարգը առաջ մղելու հարցում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargsyansuren/posts/pfbid02Nsc9PgovzBg1wMDc5bt1vZvaTZER9QbsryPdzv2NChuH2scx6awSFSU9kpzVc5K6l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել