Tert.am-ը գրում է․

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հոդված է հրապարակել. «Ինչպես ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ, այդպես էլ մինչ այդ, տարբեր առիթներով գործող վարչակազմը, ներկայացնելով սեփական ոլորտային գերակայությունները, անվտանգության հետ մեկտեղ ընգծում է կրթությունը։

Թե ինչ ողբալի վիճակում է անվտանգությունը, ցավալի այդ փաստը բոլորը շատ հստակ տեսնում են, իսկ ընդդիմադիր գործիչներն ու մեդիաները կանոնավոր կերպով և հիմնավոր անդրադառնում են այդ ոլորտի դառը ֆիասկոներին։

Նույն բանը, սակայն, չեմ կարող ասել կրթության ոլորտի ներկայիս ողբալի իրավիճակի մասին, որի քննարկումները չեն գերակայում հանրային դիսկուրսում։ Եվ այս կարճ ակնարկով ես կփորձեմ լրացնել այս ոլորտի համակարգային ճգնաժամի մասին վկայող տեղեկատվության և ուշադրության բացը։

Մինչ բուն ոլորտային տվյալներին անցնելը, սակայն, եկեք միասին հասկանանք, թե ինչո՞ւ է փաշինյանական չարորակ ռեժիմը սևեռվել կրթության ոլորտի վրա։

Գուցե պատճառներից մեկը Փաշինյանի պատանեկան բարդույթներից մեկն է՝ թերի մնացած կրթությունը։ Գուցե դրանում իր ազդեցությունն ունի եղած «փողոցային» ծագման ներկայիս նախարարների շարքում կաբինետային տեխնոկրատի անցյալ ունեցող ներկայիս ԿԳՄՍ նախարարի կերպարը։

Գուցե այլ բացատրություններ էլ բերեք, բայց կարևորագույն բացատրությունն, իմ կարծիքով, հետևյալն է. եթե անվտանգության ճգնաժամը խոցում է մեր ներկան, ապա կրթության ոլորտի կազմաքանդմամբ Նիկոլը թիրախավորում է մեր անցյալն ու ապագան՝ փորձելով պայքարել մեր պատմության դեմ և լվանալ նոր սերնդի ուղեղը հակազգային նոր կոդերով։

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել