ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ Վաշինգտոնը ցանկանում է ամեն ինչ պահել իր վերահսկողության տակ: Դրա մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրող Մարինա Քիմի հետ հարցազրույցում, որը ցուցադրվել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի եթերում։
«Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական, և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում։
Եվ Եվրամիությունը ռազմաքաղաքական առումով հիմա նույնն է, ինչ ՆԱՏՕ-ն։ Ինչպես է դա արվելու, ինչպես են պատկերացնում իրենց վերահսկողական գործառույթների իրականացումը նոր պայմաններում, դա կարելի է անել տարբեր ձևերով։ Չեմ համարձակվում գուշակել։ Բայց ես չեմ կասկածում, որ նրանք կցանկանան այդ գործընթացները պահել իրենց վերահսկողության տակ»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել