Վատ չէ, իհարկե, որ ակտիվություն է ցուցաբերվում, բայց Թևանյան Անդոն ակնհայտորեն սեփական ձեռքով ինքն իրեն նման եղանակով գցում է անհաղթահարելի փորձության մեջ, որ կարող է կործանարար դառնալ նրա հետագա քաղաքական կարիերայի համար:
Խնդիրն այն է, որ կարևորը ոչ միայն ստորագրահավաքի իդեան է կամ էլ՝ այն, թե հանուն ինչի է այն իրականացվում, այլև՝ այն, թե ով է այն նախաձեռնում ու կյանքի կոչում: Տվյալ դեպքում, փաստորեն, իդեան լավն է, բայց կասկածելի է ստորագրահավաք իրականացնողի անձը: Տվյալ դեպքում, սակայն, Անդոյի դարդը, ինչպես ասում են, ոչ այնքան տրանսպորտի թանկացման-չթանկացման հքրցն է, որքան այսպես ասած ջերմաստիճանի ստուգում իրականացնելը, հասկանալը, թե որքան է կազմում իր ու իր ուժի իրական ռեյտինգը երևանցիների շրջանում:
Անդոն ռեյտինգ չունի, ու դա փաստ է, իսկ հաշվի առնելով այս իրականությունը՝ մեծ է հավանականությունը, որ նրա նախաձեռնած ստոագրահավաքն էլ կձախողվի, ինչը, իհարկե, վատ է, քանի որ իսկապես կարևոր է գործադրել հանրային ճնշում ՔՊ-ի վրա՝ վերանայելու սեփական աքնբարո քաղաքականությունը: Բայց երբ դա փորձում են անել անդոները, հակառակ էֆեկտն է ստացվում. Նիկոլն է ամրապնդվում ու է՛լ ավելի լկտիանում՝ «կթելով» հասարակությանը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3379
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել