Tert.am-ը գրում է․
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամեն ինչ անելու է, որ Գյումրիում տեղի ունենան արտահերթ ընտրություններ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Այստեղ պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք: Բախվել ենք որոշակի իրավական կազուսի հետ: Սրա մասին նաև գրում են ընդդիմադիր, հանրային, քաղաքական գործիչներ, որ այնտեղ որոշակի տարընթերցումներ կան և իրավական կոլիզիա կա փաստացի երկու օրենքների միջև, թե երբ պետք է այդ ընտրությունները տեղի ունենան ու առհասարակ կարո՞ղ են այդ ընտրությունները տեղի ունենալ առանց համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի»,- նշել է պատգամավորը:
Նա շեշտեց, որ մի շարք իրավաբաններ այդ հարցը մեկնաբանում են, որ համայնքապետն է տրամադրում պաստառների համար փակցնելու վայրերը, օրենքով դա գրված է, եթե չկա համայնքապետ, դա ոչ ոք չի կարող անել, համայնքապետն է, որ ընտրատեղամասերի հետ կապված կարգավորումներ է ստորագրում ու այստեղ փաստացի որոշակի կազուսի առաջ ենք կանգնած:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։
«Մարդիկ աշխատավարձ չեն ստանում, ինչն արդեն կառավարման ճգնաժամ է: Մենք հիմա այս իրավական խնդիրների կարգավորման փուլում ենք դեռ, որ հասկանանք՝ ինչ մեխանզիմներ կան այս կազուսը շրջանցելու, կարգի բերելու համար: