ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրենի պաշտոնում նշանակելու է Ջոն Ռեթքլիֆին. նա նախկինում զբաղեցրել է ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնը։ Այս մասին հայտնում է CNN-ը:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջոն Ռեթքլիֆը կզբաղեցնի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրենի պաշտոնը»,- ասվում է Թրամփի հայտարարության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել