«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» խմբակցության կողմից նախաձեռնված «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկում անցկացնելու մասին հարցի աշխատանքը տապալվեց իշխանության կողմից։ Այս քայլը ևս մեկ անգամ հաստատում է նրանց ունեցած վախը թուրք-ադրբեջանական իշխանությունների նկատմամբ և ոչ հայանպաստ որոշումների շղթայի մի նոր դրսևորում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ինչպես ուրացավ Արցախը և 5000-ից ավել հայորդու կյանքը, այնպես էլ ուրացել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին և բոլոր ռազմագերիներին, որոնք իբրև պատանդ պահվում են Բաքվի բանտերում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100009109110029/posts/3746320479014886/?rdid=wXKo5jxUmzZUCrlR
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել