Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու բոլոր ջանքերին հանուն կայուն, խաղաղ և բարգավաճ Կովկասի:

Այս մասին Շառլ Միշելը գրառում է կատարել X միկրոբլոգում՝ հայտնելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Նա նշել է, որ անցյալ շաբաթ Բուդապեշտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մտքերի փոխանակումից հետո նույնպես քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա իրավիճակը:

«ԵՄ-ն պատրաստ է աջակցել կայուն, խաղաղ և բարգավաճ Կովկասի բոլոր ջանքերին»,- գրել է Միշելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել