Lurer.com-ը գրում է․

Բնականաբար կան խողովակներ, որոնցով ընթանում են շփումներ Ադրբեջանի հետ, այդ թվում նաև 11-րդ ադրբեջանական նախագիծը, խմբագրումը ստացանք վերջերս և դիտարկում ենք: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

«Դեռևս շարունակում են մնալ հարցեր, որոնց շուրջ երկու կողմերի տեսակետները տարբերվում են, բայց մենք տեսնում ենք հնարավորություն այս տեսակետները մոտարկելու։ Հայաստանը շարունակում է շահագրգռված լինել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում և մենք կարծում ենք՝ դրական հաղորդագրություններն են, որ օգնում են այս գործընթացին, ինչպես նաև 2 պետությունների հանրություններին նախապատրաստում են»,- նշեց ԱԳ փոխնախարարը:

Անդրադառնալով գերիների խնդրին՝ Կոստանյանը նշեց, որ այդ ուղղությամբ ևս իրենք աշխատանքներ են տանում, որ հայ գերիները և Բաքվում պահվող անձինք ի վերջո վերադառնան Հայաստան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել