Նոյեմբերի 10-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանոմ։ Ժամը 21։00-ի սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աերացիա թաղամասում հայտնի «Զովք» սուպերմարկետի մոտ տղամարդու դի կա։

Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Շենգավիթի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ  են ստացվել, որ մի տղամարդ մոտենում է սպանվածին, ձեռքին եղած բիտայով հարվածում է նրան ու տականքը, իրենից գոհ, նստում է ավտոմեքենան  և դիմում փախուստի։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Երևան քաղաքի քրեական ոստիկանները, Շենգավիթի ոստիկաններն ու Շենգավիթի քննչական բաժնի քննիչները արդեն ենթադրյալ կասկածյալի ինքնությունը պարզել են և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։
Տեսանյութը՝ BlogNews.am-ի տելեգրամյան ալիքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել