Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարության ընդունման չորրորդ տարին, որով հնարավոր է դարձել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և հիմք է դրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։ 

«Հետագայում 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները զարգացվել  են 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններում:

Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հաջող ավարտի համար Ռուսաստանը, ինչպես նախկինում,  պատրաստ է ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հիմքով գործընկերային աջակցություն ցուցաբերել՝ այն ձևով և ծավալով, որոնք  պահանջված կլինեն  բանակցող երկու կողմերից»,- ասված է հայտարարության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել