Միլիարդատեր Իլոն Մասկը չորեքշաբթի միացել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է NBC News-ը՝ հղում անելով խնդրին ծանոթ աղբյուրին։
Ըստ աղբյուրի՝ Մասկի մասնակցությունը հեռախոսազրույցին պլանավորված չէր, սակայն նա մտել է սենյակ ու ողջունել Զելենսկուն։ Զրուցակցի խոսքով՝ ինքը չի մասնակցել երկու ղեկավարների բովանդակային խոսակցությանը։
Ո՛չ Զելենսկին, ո՛չ Թրամփը նախկինում չէին ասել, որ Մասկը ներկա է եղել հեռախոսազրույցին։ Axios-ն առաջինն է հայտնել իր մասնակցության մասին, ինչը հաստատել են այլ պարբերականներ։
Թրամփի անցումային թիմի ներկայացուցիչները ուրբաթ մերժել են մեկնաբանությունների խնդրանքը: Ոչ Մասկը, ոչ Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանատունը չեն արձագանքել մեկնաբանությունների խնդրանքներին:
Չորեքշաբթի Զելենսկին Թրամփի հետ իր զրույցը որակել է որպես «գերազանց»։
Թրամփն ավելի վաղ ասել էր, որ կարող է «կարգավորել» պատերազմը մեկ օրում՝ պնդելով, որ եթե ինքը դառնա ընտրված նախագահ, դա «կանի նախքան նախագահ դառնալը»: