Չարենցավանի բնակիչներն ահազանգում են Երևան-Չարենցավան-Երևան տրանսպորտի ծայրահեղ վատ վիճակի մասին։
Մասնավորապես ասում են.
Չարենցավան-Երևան երթուղու տաքսիները, որոնք նախկինում ուղևորներին տեղափոխում էին 500 դրամով, ավելացրել են ուղեվարձը՝ դարձնելով 1000 դրամ (համեմատության համար նշենք, որ Երևան-Հրազդան տաքսու արժեքը 750 դրամ է)։
Թանկացման փաստից օգտվելով՝ նվազել է միկրոավտոբուսների քանակը։ Արդյունքում մարդիկ առավոտյան և երեկոյան ժամերին ստիպված են լինում երթևեկել կանգնած, որպեսզի խուսափեն տաքսիներին ավելին վճարելուց։
Երթուղին սպասարկող ընկերության թեժ գծի հետ կապ հաստատել պարզապես հնարավոր չէ, որովհետև զանգերին չեն պատասխանում: Թե որ կողմին է ձեռնտու այս խառնաշփոթը, դժվար է ասել, բայց այն, որ արդյունքում տուժում է հասարակ բնակչությունը, փաստ է:

Հավելենք, որ Չարենցավան-Երևան երթուղին սպասարկում է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել