ՔՊ-ական Պապոյան Գևորը «ավետել» է, որ իրենք մտադիր են Հայաստանում այլևս ցորեն չցանել. Գեղարքունիքում ու Շիրակում գտնվող ցորենի արտերը մտադիր են օգտագործել շատ ավելի նպատակային կերպով, քանի որ այդպես տնտեսապես ավելի ձեռնտու է: Այսինքն՝ իշխանությունները մտադիր են ստրատեգիական նշանակության այդ բարիքը Հայաստանում դարձնել 100%-ով ներկրվող:
Իհարկե, այնպես չէ, որ երբևիցե Հայաստանը ցորենի առումով եղել է ինքնաբավ երկիր, բայց այն, ինչ որ անում են ՔՊ-ականները հիմա, շատ վտանգավոր է նախևառաջ պարենային անվտանգության տեսանկյունից, քանի որ հատկապես պատերազմող երկրի համար հացահատիկը գերկարևոր բարիք է, իսկ նորմալ երկրներում փորձում են հնարավոինս ձգտել այս հարցում ինքնաբավության:
Առավոտից երեկո սուվերենությունից բարբաջող ՔՊ-ականների խոսույթը ոչ մի կերպ չի տեղավորվում այն քայլերի տրամաբանության մեջ, որոնք ձեռնարկում է Նիկոլի կառավարությունը գործնականում: Սուվերեն երկիրը ամեն ինչում ձգտում է ինքնաբավության, քանի որ սուվերենությունը ոչ թե դատարկ խոսք է, այլ գետնի վրա առկա իրողություններից բխող կարգավիճակ:
Կա՞ պլան «բ», թե ինչ է լինելու, եթե Հայաստանը հայտնվի լիակատար շրջափակման մեջ: Իհարկե, Նիկոլն անմիջապես Իլհամին կհանձնի Երևանը՝ «կերակրելու» ազգաբնակչությանը:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3364
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել