Թևանյան Անդոն հերթական անգամ նակին իշխանւթյուններին մեղադրել է «թրքաբոլշևիկներին»՝ ներկայիս իշխանություններին արհեստականորեն բուծելու համար՝ միաժամանակ ընդգծելով, որ այն ժամանակ ՀՀԿ-ականերից շատերը դեմ էին հանդես գալիս այդ ամենին:
Այս թեզը չափազանց հաճախ է անդոների ու բորիներին կողմից դաշտ նետվում՝ սևացնելու ընդդիմությանը: Բայց պետք է հասկանա, թե իրականում ինչ էր տեղի ունեցել:
Այն, որ սրանք թրքամետ տարրեր են՝ արևմտամետի դիմակի տակ հանդես եկող, փաստ է, բայց հարցին, թե ինչպես պատահեց, որ Հայաստանում սրանցից այսքան շատ աճեց, Թևանյան Անդոն ոչ միայն ազնվորեն չի պատասխանում, այլև մանիպուլացնում է: Ողջ խնդիրն այն է, որ Հայաստանը նախկին իշխանությունների օրոք գտնվել է Արևմուտքի հզոր ճնշման տակ՝ ի տարբերություն այսօրվա իշխանությունների, երբ ընդդիմության նկատմամբ բացահայտ անօրինական ոտնձգություններն ու հալածանքները մնում են աննկատ: Իրականում ներկայիս թրքաբարոներին բուծել են ոչ թե նախկին իշխանությունները, այլ՝ Արևմուտքը, իսկ նախկին իշխանություններն էլ, չունենալով բավարար իմունիտետ, ստիպված են եղել, դա հանդուրժել: Ոչ մի նախկին իշխանական երբեք չի երազել Հակոբյան Աննային դե ֆակտո առաջին տիկին սարքելու մասին կամ նրա անթրաշ ամուսնուն՝ «պարոն վարչապետ»: Հայաստանը վարչապետ էլ ուներ, նախագահ էլ, առաջին տիկին էլ…
Բայց մի՞թե Անդոն չգիտի այս ամենի մասին, անկասած, գիտի, բայց քանի որ քաղաքական դիվիդենտներ հավաքելէ ցանկանում, երրորդ ուժ է ինքն իրենից փորձում դուրս բերել, մանիպուլացնում է փաստերն ու Նիկոլին քսմսկվում՝ գրպանային ընդդիմություն դառնալու մարմաջով: