ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողովի շրջանակներում պուտինը կոչ է արել անդամ երկրներին Սիրիայի վերաբերյալ միասնական դիրքորոշում մշակել և հանդես գալ դրանով միջազգային ասպարեզում:
Մի կողմից, սա կարող է առաջացնել մեր հասրաակական ու քաղաքական դաշտի ակտիվ դեմքերի դժգոհությունը, որովհետև Հայաստանը հնարավորինս խուսափում էր որևէ դիրքորոշում հայտնել Սիրիայի ճգնաժամի վերաբերյալ, իսկ հիմա Ռուսաստանը մեզ հերթական անգամ չոր ընտրության առաջ է կանգնեցնում, որը հակասության մեջ է մտնում մեր արտաքին քաղաքական հայեցակարգի հետ, որին ականատես ենք եղել վերջին մի քանի տարիների ընթացքում:
Մյուս կողմից, սա լավ է, որովհետև առնվազն տարօրինակ էր հսկայական հայկական համայնք ունեցող Սիրիայի խնդիրների պարագայում Հայաստանի լռությունը: Հասկանալի է, որ Ռուսաստանը փորձելու է այնպես անել, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրների «մշակած» դիրքոերոշումը իդենտիկ լինի ՌԴ-ի դիրքորոշման հետ, իսկ դա երբեմն արմատական հակասություններ է ենթադրում ԱՄՆ-ի և ԵՄ-ի դիրքորոշումների հետ:
Ինչևիցե, սա արդեն նոր աշխարհաքաղաքական իրականություն է և գնալով ավելի ու ավելի են շատանալու նախադեպերը, երբ հնարավվոր չի լինելու վարել կոմպլեմենտար քաղաքականություն, երբ համ գայլերն են կկուշտ մնում, համ ոչխարները՝ սաղլամ: 
Չնայած դրան, պետք է նշեմ, որ առնվազն սիրիահայության համար կարևոր է, որպեսզի մենք վճռական դիրքորոշում արտահայտենք և ընդ որում, այդ որոշումը չի կարող լինել Ասադի իշխանություններին դեմ, կամ առավել ևս՝ ապստամբերին կողմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել