Գերմանիան մնում է հուսալի անդրատլանտյան գործընկեր։ Դա վերաբերում է նաև ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների նկատմամբ Ռուսաստանի կողմից եվրատլանտյան տարածաշրջանում անվտանգության սպառնալիքին: Այս մասին X-ում գրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրություններին։
«ԵՄ-ն պետք է հիմա ավելի մերձենա և գործի միասնական։ Որպես կանցլեր՝ ես աշխատում եմ այս նպատակի ուղղությամբ Էմանուել Մակրոնի հետ համատեղ»,- նշել է Շոլցը։
Նա հավելել է, որ Գերմանիան և ԱՄՆ-ը կիսում են գործընկերությունն ու բարեկամությունը, որն աճել է տասնամյակների ընթացքում: «Մենք հավատում ենք, որ մեզ համար ավելի լավ է միասին: Մենք կարող ենք շատ ավելիին հասնել՝ աշխատելով միասին, ոչ թե միմյանց դեմ»,- ընդգծել է Գերմանիայի կանցլերը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել