Թելսելը հայտարարել է, թե բա «կներեք, հարգելի քաղաքացիներ ջան, համակարգերը գերծանրաբեռնված են, վերջին օրերի խափանումները դրանից են»։
Այսինքն հա՛մ մենաշնորհի կարգավիճակով փաստացի ստիպում են մարդկանց մասնավոր ընկերության հավելվածը տեղադրել ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ տրանսպորտից օգտվելու համար (այդ թվում՝ արհեստական սահմանափակումներ մտցնելով, օրինակ՝ հրաժարվելով 100 դրամանոցներից բացի այլ մետաղադրամներ ընդունել), հա՛մ էլ տեխնիկապես պատրաստ չեն իրենց զավթած շուկան սպասարկել։
Հարգելի քաղաքացիները գումարներ ու ժամանակ կորցնեն, իսկ դրա պատասխանատուն զուտ հայտարարի, թե բա «կներեք, обосрались»...
Եկել եմ համոզման, որ այս քաոսը հատուկ է ստեղծվում, որպեսզի երբ տրանսպորտի աննախադեպ թանկացումները ուժի մեջ մտնեն, մարդիկ մտածեն. «Դե լավ, ջայնամ թե թանկանում է, բայց գոնե աշխատի»։
Սա Նիկոլի կառավարման ոճն է և, ընդհանրապես, կա կարծիք, որ պոպուլիստ բռնապետերը շատ են սիրում ճգնաժամեր (իրական կամ մտացածին), իսկ երբ էլ դրանք չկան, ապա իրենք են այդ ճգնաժամերն ու քաոսը հրահրում, որպեսզի պղտոր ջրում ավելի հեշտ ձուկ որսեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել