ԱՄՆ-ի ներկայիս ընտրությունները պատմության մեջ ամենաթանկարժեքն են, գրում է Financial Times պարբերականը՝ մանրամասնելով, որ թեկնածուներ Դոնալդ Թրամփը և Քամալա Հարրիսն իրենց նախընտրական քարոզարշավների վրա 3,5 միլիարդ դոլար են ծախսել:

Հարրիսը հավաքել է ավելի քան 2,3 միլիարդ դոլար՝ ծախսելով 1,9 միլիարդ դոլար, իսկ Թրամփը՝ 1,8 միլիարդ դոլար և ծախսել 1,6 միլիարդ դոլար, գրում է թերթը։

Ըստ հրապարակման՝ գումարի կեսից ավելին ուղղվել է գովազդին, այնուհետև գալիս են վարչական ծախսերը՝ Հարրիսինը՝ 250 մլն դոլար, Թրամփինը՝ 200 մլն դոլար:

FT-ն պարզել է նաև, որ հանրապետական թեկնածուն ծախսել է ավելի քան 100 մլն դոլար (բոլոր միջոցների 14%-ը ) իրավաբանական ծախսերը հոգալու համար:

Նշենք, որ Թրամփն իրեն հայտարարել է ընտրությունների հաղթող: Համաշխարհային առաջնորդները նրան շնորհավորել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել