Tert.am-ը գրում է․

2024-ն աննախադեպ տարի էր Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

«Կարող ենք բազմաթիվ ձեռքբերումներ նշել՝ սկսած հատուկ ոլորտներից, ինչպիսին  է օրինակ՝ արդարադատությունը. ստորագրվեց և վավերացվեց «Հայաստան-Եվրոպոլ», «Հայաստան-Եվրաջասթ» կառույցների հետ պայմանագրերը»,- ասաց փոխնախարարը:

Նա հիշեցրեց, որ 2 կարևոր որոշումներ ընդունվեցին հուլիսին՝ արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունն է մեկնարկելու և եվրոպական խաղաղության գործիքի միջոցով Հայաստանին աջակցություն է տրամադրվելու:

«Ավարտին ենք հասցնում Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր օրակարգի նախագիծը: Արդեն իսկ սկսել ենք բանակցություններն արտոնագրերի ազատականացման շուրջ: Այս օրերին Եվրամիության կողմից պատվիրակություն է գնտվում Երևանում, որ մշակենք համապատասխան բանակցությունների ծրագիրը»,- շեշտեց նա:

Հովհաննիսյանը նշեց, որ շարունակվում է մեր առաջնային՝ անվտանգության ոլորտում համագործակցությունը՝ ԵՄ առաքելության գործունեությունը:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել