Քաղաքական շրջանակներում, շունչները պահած, սպասում են Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ սրբազանի վերադարձին․ դեռեւս անցած հինգշաբթի Սրբազան պայքարի տելեգրամյան հարթակը հայտնեց, որ Սրբազանը երկու օրով մեկնում է արտերկիր՝ բուժզննման նպատակով։ Մենք տեղեկացրել էինք, որ Սրբազանը Մոսկվա է մեկնել, եւ քաղաքական որոշ շրջանակների հետ հանդիպումներ են նախատեսվում։ Սրբազանի մոտ շրջապատից տեղեկացանք, որ նա Հայաստան է վերադառնալու այսօր, եւ առաջիկա օրերին թերեւս պարզ կդառնա՝ արդյոք շարժումը ստացե՞լ է արտաքին աջակցություն, եւ ռուսաստանաբնակ հայ մեծահարուստներն ի՞նչ դիրքորոշում ունեն՝ շարժման ճակատագրի հետ կապված, թե՞ Նիկոլ Փաշինյանն այս պահին ձեռնտու է բոլորին, եւ նրան շարունակելու են ամեն կողմից ամուր պահել իր աթոռին։
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել