Ժողովուրդ, էս վերջն ա: #հատիկառհատիկ թալանը բերողներից քաղաքի ամենաբարոյականի տղա Ալենի նաֆարն ա մաստեռ-կլասս արել:
Ուրեմն տեսեք, կան «Եվրոասֆալտ» և «Եվրոասֆալտ 1» ընկերություններ, որոնք մեկին մեկ «Ոսկե ցլիկի» մեջի «Рога и корыта»-ն են: Ուրեմն, էս երկու ընկերությունում էլ «տնօրենն» Ալենի հարազատ ախպեր Կառլենն ա: Էս ընկերությունները պետությունից առնվազն երկու թոթոլ տենդեռ են կպցրել՝ ընդհանուր մոտ 1.5 միլիոն դոլարի, ընդ որում տենդերում «հաղթել են» որովհետև երկու տենդեռներում էլ 50000 դրամ ավելի քիչ գին են նշել: Իսկ հիմա, տըդըդըդըդըըըըմ, օրվա թիվը. այս երկու ընկերությունները 2021-2024 թվականներին ընդհանուր առմամբ 343 (!) միլիոն (!!) դոլարի (!!!) տնդեռ են ստացել պետությունից:
Ու էսքանով «Ոսկե ցլիկի» հետ նմանությունները չեն պրծնում: Դասական դարձած այս երգիծական գործում կար ծերուկ Ֆունտը, ով աշխատում էր պոդստավնոյ դեմք, էն որ ասում էր «Օ՜, ինչպես էի ես նստել Նիկոլայի օրոք»: Ալենենք էլ իրենց ֆունտն ունեն, որը 65 տարեկան, առողջական խնդիրներով մի կին է, ով ապրում է Ուշի գյուղում: Բոլոր փաստաթղթերով սույն տիկինն անցնում է, որպես ընկրությունների սեփականատեր...
Ուրեմն, լրագրողները գտել են այս կնոջը ու պարզվում է, որ էս կինն ասում ա՝ ի՜նչ Եվրոասֆալտ, ի՜նչ տենդեռ, ի՜նչ 1.5 միլիոն դոլար, ես խաբար չեմ, ինձնից վազն անցեք, ճնշումս հելավ :))))
Դե վերջում էլ մի բան ավելացնեմ, որ անտեղյակ մարդկանց ճնշումը հելնի. այս երկու ընկերություններն էլ տարել են սնանկության...
Այ սենց էլ պայքարում են կոռուպցիայի դեմ: Թե բա, #հատիկառհատիկ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել