Ռուսաստանի Դաշնությունում կաշառքի համար ռազմական դատարանի կողմից ձերբակալվել է «Ռոսգվարդիա»-ի լոգիստիկայի պետի տեղակալ գեներալ-մայոր Միրզա Միրզաևը, գրում է ՏԱՍՍ-ը։

Քննիչների խոսքով՝ նա արագ հավաքվող շենքերի մոդուլների մատակարարից պահանջել է 480 միլիոն ռուբլի արժողությամբ պայմանագրի գրեթե 30 տոկոսը՝ 140 միլիոն ռուբլին, իրեն տալ՝ սպառնալով  խզել պայմանագիրը, եթե գումարը չստանա։

Գումարը ստանալուց հետո Միրզա Միրզաևին բերման են ենթարկել։ Mash-ի տեղեկություններով՝ գեներալ-մայորը ձերբակալվել է մինչև 2025 թվականի հունվարի 2-ը։ Սա պաշտոնապես չի հաստատվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել