Ղազախստանին առաջարկել են դառնալ ԲՐԻԿՍ կազմակերպության գործընկեր։
Այս մասին հայտնել է Ղազախստանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Բորոդավկինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Վերջերս Կազանում կայացած ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում ստեղծվեց գործընկեր պետությունների նոր կատեգորիա, 13 պետություն հրավիրվեց միանալու կառույցին, այդ թվում՝ Ղազախստանը: Վստահ եմ, որ այդ որոշման նշանակությունը միայն կբարձրանա դեպի ավելի արդար, բազմաբևեռ աշխարհակարգ անցնելիս»,-ասել է Ալեքսեյ Բորոդավկինը։
Ռուս դիվանագետը հույս է հայտնել, որ Ղազախստանի մայրաքաղաքում փորձագետների հանդիպումը կշարունակի քննարկումը ոչ միայն ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի, այլև հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Մինսկում կայացած Եվրասիական անվտանգության միջազգային համաժողովի արդյունքների շուրջ։
Դեսպանը նշել է Ղազախստանի հավասարակշռված և կառուցողական արտաքին քաղաքականությունը և Աստանայի ակտիվ դերը Կենտրոնական Եվրասիայում տարածաշրջանային կայունության պահպանման գործում։