Թևանյան Անդոն սկսել է աշխատանքներ տանել նաև արցախցիների ուղղությամբ. հանդիպումներ է ունենում, ինչ-որ իմաստով աջակցություն ցուցաբերում ու պրոպագանդա տանում՝ փորձելով նրանց «աչքը մտնել»: Սա նշանակում է, որ Անդոն «աբառոտները» ավելացնելու լուրջ ծրագրեր ունի և որպես քաղաքական ռեսուրս դիտարկում է նաև արցախցիներին՝ իր շուրջ հասարակական կոնսոլիդացիա գեներացնելու:

Այս ամենի ֆոնին աչք է ծակում այն փաստը որ «Սրբազան շարժումը»,ըստ էության, մարել է այլևս, ինչը կարող է գնահատվել որպես բարենպաստ պայման՝ նոր ընդդիմադիր շարժում ձևավորելու: Արդյոք Թևանյան Անդոյի ակտիվությունը պատահակա՞ն է, գուցե հենց նրա՞ն են որոշ ուժեր դիտարկում՝ նոր շարժման պոտենցիալ առաջնորդ, որը դեռ կայացման փուլում է: Գուցե Անդոն փորձում է ապագա այդ շարժման ավանգա՞րդը դառնալ կամ առանցքներից մեկն առնվազը՝խոստանալով չհիասթափեցնել: Համենայն դեպս՝ պահեստայինների նստարանից Անդոյին կարծես թե մարդամեջ են մտցրել՝ Նիկոլին նորովի «ձեռնոց նետելու», իսկ եթե բան դուրս չգա, կամա-ակամահզորացնելու համար:

Արցախցիների ռեսուրսը, իհարկե, փոքր չէ, բայց Անդոյին որքանո՞վ կհաջողվի իր շուրջ կոնսոլիդացիա ապահովել, եթե հայտնի է, որ հատուկենտ մարդիկ են նրան տեղը բերում կամ գոնե դեմքով ճանաչում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել