Նախագծի հեղինակ Արմեն Խաչատրյանին հարցրինք՝ ինչո՞ւ չեն նախատեսում նաեւ թոշակառու գնդապետների, գեներալների վերադարձ, որոնք իրենց փորձառությամբ կարգի կբերեն բանակը։ «Գեներալ գնդապետներն էլ կարող են վերադառնալ ծառայության, ուղղակի իրենք զբաղեցնելու են այն պաշտոնները, որոնց առավելագույն չափը փոխգնդապետի դասային աստիճանն է: Մենք խնդիր ունենք դասակ-վաշտ-գումարտակ օղակներում սպաների համալրման, վերեւի օղակներում խնդիր չունենք, բայց եթե գեներալ գնդապետն ուզում է փոխգնդապետի հաստիք զբաղեցնել, ոչ մի խնդիր, կգնա, կզբաղեցնի, կպահի գեներալական թոշակն ու գնդապետի աշխատավարձ կստանա, գումարած՝ ստաժ կձեւավորի»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել