Առաջիկայում սպասվում է գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում ադրբեջանական կողմի հետ, «Ազատության» հարցին ի պատասխան հայտնեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:

Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում հիմա 23 հայ է գերության մեջ, նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունն է։ Հաստատված գերիների ցանկում անհետ կորած զինծառայողներ կամ խաղաղ բնակիչներ անուններ չկան։

ԱԱԾ տնօրենն անդրադարձավ նաև հայ-իրական և հայ-թուրքական սահմանների պահպանությանը, հարցին Հայաստանն ամբողջական կարո՞ղ է դա անել, ունի՞ ռեսուրս իրականացնելու սահմանային հսկողությունը, պատասխանեց՝ «փուլային տարբերակով կարող ենք, բայց այս պահին որոշում չկա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել