Armsport.am-ը գրում է․
«Ոսկե գնդակի» նախօրեին իսպանական լրատվամիջոցներում քվեարկության արդյունքների արտահոսք է հայտնվել։
Այսպիսով, վարկածներից մեկի համաձայն, անհատական ամենահեղինակավոր մրցանակի սեփականատերը կլինի Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը։ Երկրորդ տեղը, ենթադրաբար, զբաղեցրել է Ռոդրին «Մանչեսթեր Սիթիից», իսկ երրորդ տեղը՝ Ջուդ Բելինգհեմը «Ռեալից»։
Լրատվամիջոցներին արտահոսած տեղեկատվության մյուս տարբերակում պատկերն այլ է: Ըստ այդմ՝ «Ոսկե գնդակի» դափնեկիրը կլինի «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին։ Երկրորդ տեղը կզբաղեցնի Վինիսիուսը, իսկ երրորդում՝ կրկին Բելինգհեմը։
Թե իրականում ով կստանա «Ոսկե գնդակը», կիմանանք այսօր՝ հոկտեմբերի 28-ին։ Արարողությունը տեղի կունենա Փարիզի Շատլե թատրոնում։ Միջոցառումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին: