Նիկոլի օրոք ու Նիոլի շնորհիվ ԵԿՄ-ն իր ձեռքը վերցրած Միքայելյան Սասունը, մեկնաբանելով Վրաստանի ընտրություններն ու դրանցում ռուսամետ իշխանությունների հաղթանակը, հայտարարել է՝ իրենք դեռ շատ անելիքներ ունեն և շատ մարտահրավերների պետք է սպասենք, որ կարողանանք դիմակայել:
Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր արևմտյան պաշտոնյաներից մեկը կոչ արել Հայաստանին՝ պատրաստ լինելու զրկանքներին՝ ակնարկելով, որ բանը կարող է հասնել անգամ 90-ականների մութ ու ցուրտ տարիների կրկնությանը: Սասունի ասածն արդյոք նույնը չէ՞, ի՞նչ է նշանակում պատրաստ լինել մարտահրավերներին: Այսինքն՝ Նիկոլը մտադիր է տարածաշրջանում դառնալ Արևմուտքի միակ հենակե՞տը մի դեպքում, երբ Հայաստանը չորս կողմից շրջապատված է լինելու Մոսկվայի հետ ներդաշնակություն փնտրող երկրներո՞վ: Փաստորեն՝ որպեսզի Նիկոլը մինչև վերջ կատարի Արևմուտքին իր տված խոստումները՝ պահպանելու համար սեփական փողերն ու գուցե նաև կանքը, Հայաստանը պետք է հայտնվի անտանելի իրավիճակում, իսկ ժողովուրդն էլ պետք է գլուխը կախ հնազանդվի՝ կողքից դիտելով, թե ինչպես է Հակոբյան Աննան համատարած թշվառության ֆոնին ասենք 80000 դոլարը գերազանցող «սումչկաներով» շրջում «մեջլիսներում»:
Հայաստանը, անկասկած, կարող է բախվել լրջագույն մարտահրավեների, բայց որպեսզի հնարավոր լինի դրանից խուսափել, պետք է տեղի ունենա մի բան՝ իշխանափոխություն: Եթե դա տեղի չունեցավ, 1915-ի իրադարձությունները կարող են կրկնվել հենց այս տասնամյակում: