Արցախի ցեղասպանոթյունը փաստացի լեգիտիմացրած Սիմոնյան Ալենը մի անհեթեթ լուսանկար է հրապակել իր ու ՔՊ-ական պատգամավոր կանանց մանակցությամբ՝ այն վերնագրելով «Երազանքների թիմը»:
Հասկանալի չէ, թե Ալենի ու «սիրունների» մասնակցությամբ այս ակտի նման վերնագրի իմաստը որն է, կամ որ լսարանի համար է Ալենը նման ֆոտո հանրայնացրել: ՔՊ-ն միայն մեկ հոգու համար կարող է որպես «Dream team» որակվել՝ Իլհամի. այդ կանանցից ու Ալենից բաղկացած թիմը չէ՞, որ պատճառ է դարձել «Արևմտյան Ադրբեջան» կոչված պրոյեկտի ի հայտ գալու՝ անձամբ պարտավորվելով այն կերտել: Ալենն ի տես Իլհամի՞ է այդ լուսանկարը հրապարակել, թե՞ իսկապես կարծում է, թե Հայաստանի ազգաբնակչությունը հիացած է ՔՊ-ականներից որևէ մեկով, բայց հատկապես իրենով:
Ձեզ մի քիչ համեստ պահեք, ամոթ է…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3312
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել