Armsport.am-ը գրում է․
«Բարսելոնայի» նախկին մարզիչ Չավի Էրնանդեսի կինը՝ Նուրիա Կունիլերան, բավականին հետաքրքիր լուսանկար է հրապարակել սոցցանցերում՝ Էրիկ տեն Հագի՝ «Մանչեսթեր Յունայթեդում» ապագայի մասին ենթադրությունների ֆոնին։
Հրապարակումը նա արել է «Վեսթ Հեմ»-«Մանչեսթեր Յունայթեդ» (2:1) խաղից հետո։ Լուսանկարում Չավին և նրա որդին ՄՅՈՒ-ի մարզաշապիկով են: Իսպանացուն վաղուց էին կապում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում հնարավոր նշանակման հետ: Սոցցանցերում երկրպագուները քննարկում են այս հրապարակումը և այն ընկալում են որպես ակնարկ՝ Չավիի ապագա աշխատավայրի վերաբերյալ:
Նախկինում հաղորդվում էր, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում «կարմիր սատանաների» ներկայացուցիչները երկու անգամ կապ են հաստատել իսպանացի մասնագետի հետ։ Ընդգծվել է նաև, որ թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի ազդեցությունը թիմի վրա աստիճանաբար նվազում է։