Edison Researchի կատարած հարցումների համաձայն Վրաստանում տեղի ունեցող խորհրդարանական ընտրություններում գործող իշխանությանը «Վրացական երազանք» կուսակցությանը «Կողմ» է քվեարկելու հարցվածների 34%-ը:

Պրոեվրոպական «Միասնություն» դաշինքը, որը ներառում է Վրաստանի 3-րդ Նախագահ Սահակաշվիլու «Ազգային միասնական շարժումը»՝ 18%, «Դաշինք հանուն փոփոխությունների»-ն՝ 14%: Կառավարող կուսակցության պաշտոնաթող Վարչապետ Գիորգի Գախարիայի «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը (2021 թվականից գտնվում է ընդդիմադիր դաշտում)` 11%, իսկ «Ուժեղ Վրաստան» դաշինքը՝ 10%:

Ստացվում է, եթե խորհրդարանական ընտրությունները նման սցենարով զարգանան, ապա պրոարեւմտյան բլոկը կարող է միասնական ուժերով 53% ու ավելի ձայներով, ընտրությունների միջոցով Վրաստանում իշխանություն փոխել:

Ըստ հարցումների, Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունը հնարավորություն ունի հաղթահարելու 5% նվազագույն շեմը եւ հայտնվել Խորհրդարանում:

Ավելին, հարցվածների 64%-ը պնդում է, որ Հանրապետությունը սխալ ուղղությամբ է ընթանում, իսկ 36%-ը՝ ճիշտ: Ստացվում է, որ կառավարող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը կազմում է առավելագույնը 35-38 տոկոս: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել