Մինչ շատերն այս օրերին քննարկոմ են Գյումրիի ավագանիում տեղի ուեցածի ու «Պոլոզ Մուգուչ» մականվամբ ժողովրդին հայտնի Բալասնայան Սամվելի ու որդու շուրջ ընթացող քրեաիրավական պրոցեսների միջև կապը, բավական հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում Հայաստանի մեկ այլ ծայրում՝ Սիսիանում:
Մասնավորապես՝ պարզվել է, որ Սիսիանի ավագանին քաղաքապետ է ընտրել ՔՊ-ական մի ջահելի՝ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Իվանյան Կարենի զարմիկ Առաքելյան Հոսոյին, որի աշխատանքային փորձը սահանափակվում է ընդամենն առաքիչի աշխատանքով:
Սա, հարկե, խոսում է ներկայիս իշխանությունների ընդհանուր որակի ու արժեհամակրգի մասին. ո՞ր մի նորմալ երկրում կարելի է տեսնել, թե ինչպես է որևէ առաքիչ նման կարիերային թռիչք ունենում 34 տարեկանում: Բայց այս դեպքը պետք է որ ոչ մեկին չզարմացնի, քանի որ ԱԺ-ում հայտնված շատ ՔՊ-ականներ առաքիչի աշխատանքային փորձ էլ չեն ունեցել:
Ի՞նչ է անում Նիկոլը: Նիկոլը թքած ունի մարդկանց մանսագիտական կարողությունների կամ անցած ճանապարհի վրա, քանի որ նրա համար կարևոր է, որ բոլոր բնակավայրերը վերահսկվեն միմիայն ՔՊ-ականների կողմից: Նա այս ուղղությամբ դեռ աշխատելու տեղ ունի, և բնավ էական չէ, թե այս կամ այն ՔՊ-ականը կամ ասենք ՔՊ-ականի զոքանչի թոռը ինչ աշխատանքային փորձ կամ կրթական ցենզ կունենա. կարևորը, որ ընտրություններում տոկոս խփելու ձևն իմանա ու այնպես կազմակերպի ամեն ինչ, որ շատ չճչա:
Ցավակցում ենք սիսիանցիներին…