ՔՊ-ականներից ոմանք, ինչպես ասենք Եղոյան Արմանը, լծվել են Եվրոպական խորհրդարանի՝ «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների» վերաբերյալ բանաձևը գովաբանելու գործին՝ ջանալով այն ներկաացնել որպես ՔՊ-ի կամ Նիկոլի անձնական վաստակ: Իբր իրենց շնորհիվ ՀՀ-Արևմուտք հարաբերություններն այնքան են ամրպնդվել ու ստացել նոր որակ, որ Եվրոպան Արդբեջանին կանգնեցրել է փաստի առաջ:
Նախ ակնհայտ է, որ իշխանությունների ջանքերն այստեղ ոչ մի կապ չունեն. Արևմուտքը բացառապես իր շահերից ելնելով է Ադրբեջանին հաթաթա տվել, քանի որ նույնիսկ կույրին էլ է տեսանելի, թե ինչպես է ՔՊ-ական իշխանությունը հրաժարվում Իհամին տհաճ ապրումների մեջ գցելուց կամ արցախահայերի խնդիրների մասին միջազգային հարթակներումում բարձրաձայնելուց: Բայց արժե՞, արդյոք, գերագնահատել այդ բանաձևը՝ նկատի ունենալով, որ այն ունի բացառապես խորհրդատվական բնույթ:
Անկասկած, դա ճնշման ձև է Ադրբեւջանի դեմ. Արևմուտքին դուր չի գալիս, որ Իլհամը Մոսկվայի հետ է առավելապես սերտացնում իր հարաբերությունները՝ մի տեսակ երկրորդական պլան մղելով Արևմուտքի հետ ունեցած նախնական պայմանավորվածությունները: Այլ կերպ ասած՝ հայկական խաղաղաքարտի ակտիվացումն Արևմուտքին պետք է Իլհամին ճնշելու, նրան իր դաշտ բերելու համար, և եթե ստացվի, ապա անմիջապես կմոռանան արցախահայերի մասին էլ, Հայաստանի էլ:
Գալով բանաձևին՝ նշենք, որ այն որքան էլ ականջահաճո թվա, կամ որքան էլ այս կամ այն ՔՊ-կանը փորձի դրա նշանակությունն ուռճացնել, փաստն այն է, որ այն չի կարող համարվել ռեալ անվտանգային երաշխիք՝ հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի ներկայիս ինքնավստահությունն ու սանձարձակ պավածքը: Ռեալ երաշխիք կարող էին դառնալ ասենքԲաքվի դեմ հնարավոր պատժամիջոցները, սակայն այդ քայլին Արևմուտքը չի գնում ու դժվար էլ թե գնա, եթե, իհարկե, Իլհամը չափից շատ համը չհանի՝ ամբոջությամբ նետվելով Պուտինի գիրկը:
Բայց Իլհամը գիտի իր չափն ու սահմանը ու կարողանում է այնպես անել, որ Ադրբեջանը դառնա ոչ թե ուժային կենտրոնների բախման թատերաբեմ, այլ համագործակցության համար կարևոր հարթակ, ինչի հետևանքով վարի է գնում նորաթուխ հեծանվորդի Հայաստանը: