Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է Իրանում թիրախների վրա հարձակման ավարտի մասին։
Report-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։
«Իսրայելի պաշտպանության բանակը վերջերս ավարտեց ճշգրիտ և թիրախային հարվածները Իրանի մի քանի շրջաններում ռազմական օբյեկտների ուղղությամբ», - ասվում է բանակի հայտարարության մեջ:
«Հետախուզական տվյալների համաձայն՝ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել արտադրական օբյեկտներին, որոնք օգտագործվում են հրթիռներ արտադրելու համար, որոնք Իրանը արձակել է Իսրայել պետություն վերջին մեկ տարվա ընթացքում»,- ասվում է փաստաթղթում։
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ հաղորդվել է, որ մի քանի պայթյուններ են որոտացել Իրանի մայրաքաղաք Թեհրանում և մոտակա Քարաջ քաղաքում:
Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը հավելել է, որ «ինչպես աշխարհի յուրաքանչյուր ինքնիշխան երկիր, Իսրայել պետությունն ունի պատասխան տալու իրավունք և պարտավորություն»։
Հաղորդվում է, որ իսրայելական հարվածները չեն թիրախավորել էներգետիկ կամ միջուկային օբյեկտները: