ՔՊ-ական Հովհաննիսյան Արթուրը հայտարարել է, թե համոզված է, որ եթե ընդդիմությանը վերցնեն ու բերեն իշխանության, ընդդիմությունը փախչելու է. այսօր ընդդիմությանը Հայաստանում իշխանություն պետք չէ, քանի որ, ըստ Արթուրի, ընդդիմությանն անկախական ձգտումներ ունեցող հասարակություն հարկավոր չէ:
Այս մի բառիգի հայտարարությունը գերնոնսենս է. եթե ընդդիմությանն իշխանություն պետք չէ՝ երկիրը փրկելու, ապա ի՞նչ իմաստ ունեին այն բոլոր շարժումները, որոնց մասին հիշատակումն իսկ դող է առաջացնում ՔՊ-ականների շրջանում: Պայքարը մի բանի համար էր ու է՝ հայրենիքի փրկության, որ պետք է իրագործվի Նիկոլի հեռանալով և նոր՝ ազգային իշխանության ձևավորմամբ, որ Հայաստանը դուրս է բերելու այս խայտառակ վիճակից: Թամաշա դառնալու համար քաղաքականության մեջ ոչ ոք ռեսուրս չի վատնի:
Մյուս կողմից՝ իշխանություն վերցնել նման պայմաններում ոչ բոլորը կկամենան, և սա փաստ է. ՔՊ-ն երկիրն այն օրն է գցել, որ ցանկացած հաջորդ իշխանության համար իշխանությունը դառնալու է տառապանք, և այս իմաստով գուցե քչերն են այսօր պատրաստ՝ վերցնելու պատասխանատվություն իրենց ուսերին:
Ինչ վերաբերում է բառիգի այն հայտարարությանը, թե ժողովուրդն իրեն անկախ է զգում, ապա ակնհայտ է, որ նրա այդ պնդումն ընդամենն անձնական այլասերվածության հետևանք է. այս պայմաններում իրեն անկախ կարող է զգալ միայն Իլհամի հարճը, բայց ոչ երբեք նորմալ հայը, քանի որ Հայաստանն այսօր ուղղակիորեն կախված է Ադրբեջանից՝ կարգավիճակ, որ հաճույք է պատճառում գուցե Հովհաննիսյան Արթուրին, բայց ոչ երբեք Արաբո ու Մոնթե ծնած ազգին: