Մեկնաբանելով ընդդիմության մեղադրանքները՝ ուղղված ՔՊ-ին՝ Անդոնը հայտարարել է, թե ոչ ոք չունի իրավունք՝ 680000 մարդու ճակատագիրը, կամքն ու կամքի դրսևորումը զոհասեղանին դնելու. առանց հավաքական կամքի դրևորման որևէ պետություն չի կարող գոյատևել: Նա սա ասել է՝ արձագանքելով Բագրատ սրբազանի՝ ՔՊ-ի ընտրողներին վերաբերող հայտնի հայտարաությանը, որ հչեցվել էր ԱԺ-ում:
Հարց՝ 680000 մարդու ճակատագրի հետ ՔՊ-ն է խաղացել, թե՞ ընդդիմւթյունը: 2021-ին այդ 680000 մարդը քվերակել էր՝ ականջալուր դառնալով Նիկոլի խոստումներին: Այդ խոստումների քանի՞ տոկոսն է իրականություն դարձել, ո՞ւր է Արցախը, որի համար խոստանում էին պայքարել, ո՞ւր են Հայաստանի սուվերեն տարածքները, որոնք խոստացել էին պաշտպանել և այլն:
Հարյուր հազարավոր ընտրողների թեման ՔՊ-ականները շատ են շահարկում՝ չհասկանալով, որ ամեն անգամ, երբ հնչեցնում են այդ թիվը, իրենք իրենց են ծաղրում. քանի՞ տոկոսն է այսօր ՔՊ-ի աջակիցը հասարակության ներսում: Իշխանությունների համար ամենալավատեսական տվյալներով Նիկոլի ռեյտնքը չի գերազանցում 15%-ը: Է՛լ ո՞ւր մնաց 680000-ը:
Ճիշտ է՝ նոնսենս է, որ նույնիսկ այսքանից հետո էլ մարդկանց որոշակի շերտ շարունակում է աջակցել ՔՊ-ին, բայց դինամիկան հուսադրող չէ Անդոնի համար. մի փոքր ժամանակ հետո դա էլ չի լինելու: Տեսնես դրանից հետո՞ էլ են 680000-ի մասին առասպելներ հյուսելու: