ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսակցությունը չի խանգարել ընդհանուր քննարկմանը. այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա ընդգծել է, որ միջազգային հանդիպումները միշտ օգտագործվում են երկկողմ շփումների համար։
Կազանում ընթանում է «ԲՐԻԿՍ+/աութռիչ» գագաթնաժողովը, որին ներկա են նաև Փաշինյանն ու Ալիևը: Լրատվամիջոցների տարածած լուսանկարներում և տեսանյութերում երևում է, որ նրանք գագաթնաժողովի քննարկման կլոր սեղանի շուրջ այլ հարց են քննարկում:
Տեսանյութը կարող եք դիտել BlogNews.am-ի թելեգրամյան ալիքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել