News.am-ը գրում է.

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում Գնման պայմանագրում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին որոշում կայացրեց:

Խոսքը «Եվրոասֆալտ» ընկերության մասին է, որտեղ աշխատել է ԱԺ նախագահ Ալեն ՍԻմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը:

Նշվում է, որ ՏԿԵ նախարարության եւ «Եվրոասֆալտ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2024-ի մայիսի 6-ին կնքված պայմանագրով  «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն պարտավորվել է իրականացնել Տ-1-35, /Հ-81/ (Հացաշեն) - Սորիկ ավտոճանապարհի կմ0+000 - կմ5+100 հատվածի հիմնանորոգման աշխատանքները, որը ներկայումս գտնվում է անմխիթար վիճակում և չի ապահովում  բնակչության, որի մեծ մասը եզդիներ են, անվտանգ երթևեկության համար անհրաժեշտ նվազագույն պայմանները:

Այս  նախագծով առաջարկվող փոփոխությունները նախատեսված են վերը թվարկված խնդիրների կարգավորման համար և միտված են ավտոմոբիլային ճանապարհների ցանցի նորոգման, հիմնանորոգման և որակի շարունակական բարձրացման գործընթացը իրականացնելուն:

Վերոնշյալ պայմանագրի շրջանակներում համաձայնագիրը չի կնքվել՝«Եվրոասֆալտ»-ի կողմից բանկային երաշխիքը նախատեսված ժամկետում (18.07.2024թ․) ներկայացնելու փոխարեն ուշ (02.08.2024թ․) ներկայացնելու փաստով պայմանավորված:

Այս խնդիրը առաջացել է ընկերության գործընկեր բանկի կողմից երաշխիքի տրամադրման պայմանների փոփոխման պատճառով:

Նախարարությունը հարգելի համարելով բաց թողնված ժամկետի վերաբերյալ ընկերության բացատրությունները և հաշվի առնելով, որ նոր գնման ընթացակարգ կազմակերպելը ժամանակատար է,  չհաշված բողոքարկման ռիսկը, նշված ճանապարհների անբարեկարգ վիճակը և նկատի ունենալով, որ արդեն սեպտեմբեր ամիսն է և ասֆալտապատման համար պահանջվում են բարենպաստ եղանակային պայմաններ, առաջարկվում է համաձայնագիր կնքելու համար սահմանված ժամկետը նախատեսել քսանյոթ աշխատանքային օր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել