Tert.am-ը գրում է․
Ձեր իշխանության գալու առաջին իսկ օրից խոսում եք կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բայց այսօր մենք տեսնում ենք, որ կոռուպցիան որևէ տեղ չի անհետացել, հակառակը՝ քանի գնում ավելի խորանում է։ Օրինակ՝ Հայկ Մարությանը, որին հանեցիք Երևանի քաղաքապետի պաշտոնից, խոսվում էր՝ 40 մլն դոլար յուրացում է եղել, բայց կարծես, ոչինչ չկա ։ Հիմա նոր իշխանություն է ձևավորվել։ Այն, որ քաղաքապետարանում կոռուպցիա կա, ակներև է՝ սկսած շինթույլտվություններից, վերջացրած այգիների բարեկարգման ծրագրերից։ Այս ամենի մեջ դո՞ւք ձեր պատասխանատվության բաժինը տեսնու՞մ եք: Այս մասին Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Անկեղծ՝ զարմանքիս չափ ու սահման չկա։ Այսքան բան ասիք՝ Կիրանցի, Ոսկեպարի մասին, սահմանի մասին, փաստորեն պրծա՞վ, ուղիղ եթեր պահանջեցիք, Կիրանցը՝ էս, Կիրանցը՝ էն, պրծա՞վ։ Հա, ես պետք ա հիշեցնեմ, որ, Գառնիկ ջան, դու Կիրանցի թեման ես, էս ի՞նչ տրանսֆորմացիա է»,- ասաց Փաշինյանը՝ անցնելով կոռուպցիայի մասին հարցին։
«Տարբեր հարթակներում ասել եմ, որ դժգոհ եմ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունից։ Կարծում եմ, որ այս հարցում պետք է հետևողական լինենք, որպեսզի ունենանք գործուն մեխանիզմներ»,- ասաց Փաշինյանը։