Tert.am-ը գրում է․

Պետք է գտնել փոխընդունելի լուծում, որին կողմ կլինեն և՛ Երևանը, և՛ Բաքուն, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցային ուղիների ապաշրջափակման մասին:

Նա ընդգծել է, որ ապաշրջափակումից կշահի ամբողջ տարածաշրջանը:

«Նաև ցանկանում եմ հիշեցնել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ, Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի՝ տվյալ հարցի շուրջ մեկնաբանությունը, որ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը հնարավոր է միայն ՌԴ-ի մասնակցությամբ», - ասել է Զախարովան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել