Իլհամից հետո Բայդենը պատվի է արժանացրել Նիկոլին՝ նրան հղելով հետաքրքիր շեշտադրումներով մի նամակ: Մասնավոապես՝ գովաբանելով Հայաստանի ջանքերը՝ հասնելու կայուն խաղաղությա ու հենց դա համարելով երկրի ամբողջականության երաշխիք՝ ԱՄՆ նախագահը գրել է.«Ինչպես գիտեք, խաղաղության համաձայնագրի մնացած հոդվածների վերջնականացումը կպահանջի համառություն, հնարամտություն և փոխզիջում: Բայց հայրենասիրությունը քաղաքականությունից վեր դասելով՝ Դուք խիզախորեն և հետևողականորեն ընտրել եք խաղաղության ուղին, և ես Ձեզ քաջալերում եմ այս տարի վերջնական տեսքի բերել պայմանագիրը»։
Այստեղ ամենաուշագրավը Բայդենի կողմից արված ձևակերպումն է՝ վերաբերող Նիկոլի հայրենասիրությանը: Իրականում ելնելով դիվանագիտական էթիկայից՝ հեռացող նախագահը ճշմրտությունը ներկայացրել է հակառակից. Նիկոլը քաղաքակնությունը գերադասել է հայրենասիրությունից, ինչի հետևանքով է, որ այսօր ունենք այս վիճակը, և այս մասին գիտեն բոլորը՝ սկսած նույն Բայդենից:
ԱՄՆ նախագահը, իհարկե, իր երկրի շահերն է առաջ տարել այս նամակով, ու բնավ պետք չէ դատապարտել նրան՝ դիվանագիտական ձևակերպումներ անելու: Նա էլ գիտի, թե ինչ կարգի գոյանք է Նիկոլը, ուղղակի քանի որ ճշմարտության ուղիղ շարադրանքը չէր կարող բխել Արևմուտքի շահերից, նախագահն իրականությունը հայելային է ներակայացրել՝ փաղաքշելով Նիկոլի դավաճան գլուխը:
Այս իմաստով Նիկոլն իսկապես գտածո է Արևմուտքի համար, և աշխարհաքաղաքական այս բևեռը չունի ոչ մի շահ՝ Նիկոլի մասին ճշմարտությունն ուղիղ ձևակերպելու կամ ասենք հայ հանրությանն արթնացնելու: Նիկոլի մասին ճշմարտությունը պետք է հասկանա հայ հասարկությունն ինքնուրույնաբար, որի մի զգալի մասը, սակայն, շարունակում է «այո» ասել նրան: