«Ես հասկանում եմ մեկ բան, որ եթե մենք մեր պրոբլեմները չլուծենք, ոչ ոք չի լուծի,կամ կլուծի երրորդ երկիրը, իսկ այն ես համարում եմ դավաճանություն»: Սա ասել է Ադրբեջանի քմահաճույքով մեր սահմանը գծող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ԱԺ հանձնաժողովի նիստին:
Հետաքրքիր է, նույն Մհեր Գրիգորյանը կամ նրա հրամանատար Նիկոլ Փաշինյանը չե՞ն լսել, թե ինչպես է Ալիևը խոսում սահմանազատման մասին, ինչպես է պնդում, թե՝ որտեղ իրենց է հարմար, այնտեղ էլ մնալու են, «կատվի կույր ձագերի նման այս ու այն կողմ չեն գնալու», հստակ պահանջելու են իրենց համար կարևոր դիրքեր:
Չի՞ լսել ՔՊ թիմում բարձրագույն կրթություն ունեցող Մհեր Գրիգորյանն այն դասագրքային ճշմարտության մասին, որ քանի դեռ փաստաթուղթն ամբողջությամբ համաձայնեցված չէ, այն ընդհանրապես համաձայնեցված չէ: Եվ Տավուշի գյուղերը թուրքին նվիրելուց առաջ հարցրե՞լ է, թե որտեղով է անցնելու մեր սահմանը օրինակ Ջերմուկում:
«Նախկիններին» մերժելուց հետո փոխվարչապետ մնացած Մհեր Գրիգորյանը, ով դարձել է Նիկոլի համար այնքան վստահելի, որ նրան է հանձնարարվել գլխավորել հայրենիքը թշնամուն նվիրող ձևաչափը, խոսում է դավաճանությունից:
Երիցս ճիշտ է Բագրատ Սրբազանը՝ Նիկոլը հայրենիքի ուրացման և դավաճանության այս գործընթացի մասնակից և մեղսակից է դարձնելու բոլորին՝ սեփական թիմին, սեփական կառավարությանը, իրեն ձայն տված յուրաքանչյուր քաղաքացու:
Մհեր Գրիգորյանը դրա վառ օրինակն է:
Հ.Գ. ՔՊ պատգամավորները հաստատեցին սահմանազատման հանձնաժողովի գործունեության կանոնակարգը, այսպիսով այն կքննարկվի ԱԺ լիագումար նիստում, վստահաբար այստեղ ևս հլու և հնազանդ կկատարվի թուրքական պատվերը:
Հ.Հ.Գ. Նկարըում՝ Մհեր Գրիգորյանի հետ Շահին Մուսթաֆաևն է, այս դավաճանական ձևաչափին թուրքական պահանջ/հրամաններ փոխանցողը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել