Tert.am-ը գրում է․
Պետք է հասկանանք, թե Հայաստանի քարտեզ ասելով՝ ինչ ենք հասկանում: Դրանք ԳՇ-ի քարտեզներն են, որոնք կազմվել են 1974-78 թվականներին և 1979 թվականից մտել են ուժի մեջ, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Գրիգորյանը, սակայն, նշեց, որ այդ քարտեզները միակը չեն, որոնք պետք է օգտագործել սահմանազատման գործընթացում:
«Կան հարցեր, որոնք այդ քարտեզներում չկան: Ըստ էության՝ այդ քարտեզներն ամբողջական են, բայց հիմա ձեզ չեմ կարող ավել դետալ ասել դրա հետ կապված»:
Հարցին՝ հանդիպում երբ է նախատեսված, նա ասաց նախևառաջ մենք պետք է ավարտենք այն որի մասնակիցն եք դուք այսօր, երբ ավարտվի կպայմանավորվենք, կտեղեկացնենք:
Հարցին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանն ավարտելու է գործընթացը՝ Գրիգորյանը պատասխանեց. «Մենք բավականին երկար քննարկել ենք կանոնակարգի նախագիծը, որից հետո կողմերը դա ստորագրել են։
Մինչ այդ, ստորագրել են աշխատակարգ, մինչ այդ ձևավորել են հանձնաժողովներ: Հիմա այսօրվա կանոնակարգը ստորագրել ենք: Դուք ասում եք՝ ո՞րն է երաշխիքը: Ի՞նչ երաշխիքի մասին է խոսքը, դուք ո՞նց եք պատկերացնում՝ ո՞րը պետք է լինի երաշխիքը»: