Մոլդովայի ներկայիս նախագահ Մայա Սանդուն նախագահական ընտրություններում ստանում է ձայների 41,84%-ը, նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն՝ 26,35%։
Այս նախնական արդյունքները հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ)՝ արձանագրությունների 97,88%-ի մշակումից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ընտրությունների արդյունքում կհաղթի այն թեկնածուն, ով կհավաքի ձայների կեսից ավելին։
Հակառակ դեպքում նոյեմբերի 3-ին կկազմակերպվի երկրորդ փուլ, որին կմասնակցեն առաջին փուլի երկու առաջատարները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել