Արգենտինայի արևմուտքում՝ Սան Լուիս նահանգում, 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Երկրաշարժերի կանխարգելման ազգային ինստիտուտը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 18:24-ին (Երևանի ժամանակով 23:24-ին) 140 կիլոմետր խորության վրա։

Հնարավոր ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել