Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ճանապարհային դեպարտամենտը։

«Ճանապարհները սպասարկող կազմակերպությունը կատարում է մաքրման աշխատանքներ։ Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր և երթևեկել ձմեռային անվադողերով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Ճանապարհային դեպարտամենտից հայտնել էին, թույլ ձյուն է տեղում նաև Վարդենիսի տարածաշրջանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել