Hraparak.am-ը գրում է.
Ինչպես հայտնի է, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Շիրակի մարզ, ծանոթացել էր 2023 թվականին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին։
Այսօր առավոտյան էլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է հեծանիվ քշում Գյումրու փողոցներում։ Hraparak.am-ին գյումրեցիները պատմեցին, որ Սլաբոդկա թաղամասում, երբ Փաշինյանը հեծանիվ էր քշում, մի խումբ թափառող շներ ոհմակով հարձակվել են նրա եւ թիկնապահների վրա։ Նրանք խուճապահար փախչել են Սլաբոդկա թաղամասից։
Նկատենք, որ վարչապետի հրապարակած տեսանյութում լսվում է շների հաչոցը։Նշենք, որ Գյումրիում թափառող շները շատ են և մարդկանց վրա հարձակման դեպքեր հաճախակի են գրանցվում։
Վարչապետի հրապարակած տեսանյութում լսվում է շների հաչոցը։
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/62dae77d57c0793b769e49797eaec719
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել